ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Յունի Թրավել» տուրիստական ընկերությունը մարդկանց հնարավորություն է տալիս տեսնել ամբողջ աշխարհը, հիանալ նրա գեղեցկությամբ, հանդիպել այդ երկրների մարդկանց, հասկանալ նրանց լեզուն, ավանդույթները, գտնվել տեսարժան վայրերում:
«Յունի Թրավելը» կգտնի հանգստի և ժամանցի հետաքրքիր տարբերակ ցանկացած բյուջեի համար՝ աշխարհի տարբեր երկրներում: Մենք գիտենք, թե զբոսաշրջիկի համար որքան կարևոր են որակյալ սպասարկումը, տուրի, հյուրանոցի, տվյալ երկրի վերաբերյալ հավաստի տեղեկությունները, ինչպես նաև՝ ուղևորության գինը:
Մեր աշխատանքի գլխավոր սկզբունքն է՝ հաճախորդը պետք է գոհ լինի հանգստից, սկսած դրա պլանավորումից:
«Յունի Թրավել» տուրիստական գործակալությունը հիմնադրվել է 2012 թվականին: Այս տարիների ընթացքում ընկերությունը մեծ փորձ է ձեռք բերել և հայ ու արտասահմանյան զբոսաշրջիկներին բարձրորակ ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մենք առաջարկում ենք հետևյալ տեսակի շրջագայություններ (տուրեր)՝
Հանդիսանալով բազմաֆունկցիոնալ տուրիստական ընկերություն, «Յունի Թրավելը» համագործակցում է ԱՊՀ, Եվրամիության, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջատար հյուրանոցների հետ:
Արտագնա տուրիզմի ամենապահանջված տուրիստական ուղղություններն են՝
Իսպանիա, Իտալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Շրի Լանկա, Հնդկաստան:
«Յունի Թրավել» տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկների համար իրականացնում է նաև էքսկուրսիաներ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերով:
Զբոսաշրջիկներին առաջարկում ենք՝
«ՅՈՒՆԻ ԹՐԱՎԵԼ» տուրիստական ընկերություն՝
Որակյալ սպասարկում + Լայն ընտրություն + Լավագույն գներ
«Յունի Թրավել»՝ Ձեր ուղևորության մեկնակետը
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԵԶ
Միայն փորձված գործընկերներ
«Յունի Թրավելը» համագործակցում է միայն հուսալի տուրօպերատորների հետ՝ երաշխավորելով սպասարկման, տրամադրվող ծառայությունների և անվտանգության բարձր մակարդակ:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդին և Ձեր ցանկությունների հիման վրա փորձում ենք բազմաթիվ առաջարկներից գտնել ամենալավ, ամենաօպտիմալ տարբերակը:
Տուրերի լայն ընտրություն
Առաջարկում ենք տուրեր ցանկացած ճաշակի, սկսած ծովափնյա հանգստից և էքսկուրսիոն տուրերից, վերջացրած բուժական, կրթական, հարսանեկան և VIP-տուրերից:
Մենք առաջարկում ենք գերազանց հանգիստ ամենատարբեր երկրներում: Համեցեք մեր մոտ խորհրդատվության:
Գին / որակ լավագույն հարաբերակցություն
Ուսումնասիրում ենք տուրօպերատորների բոլոր առաջարկները, որպեսզի առաջարկենք ամենաշահավետ գինը և ամենալավ պայմանները:
Բարձրակարգ սպասարկում
Մեր բոլոր մասնագետներն ուշադիր և հարգալից են յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ, անկախ նրա բյուջեից և ցանկություններից: Դուք միշտ կարող եք դիմել մեզ, եթե ուղևորության ժամանակ կունենաք որևէ դժվար կամ անհասկանալի իրավիճակ կամ խնդիր և մենք կփորձենք պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
Լրացուցիչ ծառայությունների լայն շրջանակ
Բացի տուրերի վաճառքից, մենք առաջարկում ենք ուղևորության հետ կապված այլ ծառայություններ՝ զբոսաշրջիկների ապահովագրություն, վիզաների լրացում, հյուրանոցի ամրագրում և այլն:
Հանգստի ժամանակը՝ մեր կյանքի առանձնահատուկ մի մասն է, որին մենք գնում ենք երազանքով և վերադառնում՝ հիշողություններով: Որպեսզի անցկացված հանգստի վերաբերյալ հիշողությունները լինեն հաճելի և վառ գույներով լի, մենք կփորձենք արդարացնել ձեր վստահությունը՝ ապահովելով անհատական ուշադրություն եւ բարյացակամ սպասարկում:
Ժամանակ չկա՞ հանգստի տարբերակ որոնելու համար
Զանգահարեք 010-320600 կամ ուղարկե՛ք հարցում և մեր մասնագետները Ձեր համար կընտրեն համապատասխան տարբերակներ: