Տուրեր
Վայելիր հանգիստը Unitravel-ի հետ
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Հունաստան - Կրետե կղզի

 

Հունաստան՝ զարմանալի գեղեցկությամբ երկիր, որտեղ պայծառ արևը ջերմացնում է բնակիչներին գրեթե ողջ տարի: Կապուտակ ծով, ոսկե ծովափեր, ճերմակ տներ, մշակութային կոթողներ, որոնք այստեղ բազմազան են և ավելի ու ավելի են գրավում զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Ընդհանրապես Հունաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ այցելուի աչքի առջև ներկայանում է Հին Հունաստանը, որը համաշխարհային պատմության ընթացքի և Եվրոպայի մշակույթի զարգացման մեջ կարևորագույն տեղն է զբաղեցնում:

Ժամանակակից Հունաստանը ունի զարգացած ենթակառուցվածքներ և շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար: Տեղացիների անսահման հյուրընկալությունը, պարով ու երգով լի բազմերանգ ժողովրդական փառատոնները, օգտակար և անսովոր համեղ ուտեստները, գինին, սուրճի և փշատերև բույսերի բուրմունքը և անմոռանալի ու հիասքանչ հանգիստն ապահովված է: «Յունի թրավել» ընկերության հետ Դուք կարող եք այցելել Հունաստանի ամենահայտնի կղզիները՝ Կրետեն, Ռոդոսը և Կոսը:

 

Հունաստանում հատկապես տարածված են ծովափնյա, էքսկուրսիոն- և էկո- տուրերը դեպի տուրիստական քաղաքներ և հունական կղզիներ, որոնք հնարավորություն են տալիս խորասուզվել իրենց առանձնահատուկ միջավայրը, վայելել լռությունն ու առանձնացումը, զբոսնել նեղլիկ փողոցներով, այցելել բազմաթիվ եկեղեցիներ, տեսնել հողմաղացներ:

Այստեղ ամեն ոք կարող է ընտրել իր սրտի և հոգու համար զբաղմունք՝ թանգարանների և տեսարժան վայրերի այցելություններից մինչև խաղաղ, պասիվ հանգիստ հյուրանոցում կամ ոսկե ավազով ծածկված ծովափին:

 

Երկրի մայրաքաղաքը Աթենքն է, որն ունի 3,2 մլն բնակչություն: Աթենքը Հունաստանի առևտրային և ֆինանսական կենտրոնն է:

Ժամանակային գոտին` UTC+02:00

Հունաստանի հեռախոսային կոդը՝ 30

Հունաստանը մտնում է Շենգենյան գոտում: Երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է վիզա:

 

Հունաստանի հանգստավայրերը

Հունաստանի ամենահայտնի հանգստավայրերից են Աթենքը (Athenes), Սալոնիկին (Thessaloniki), Հալկիդիկին (Halkidiki), Կրետե կղզին (Crete), Ռոդոս կղզին (Rodos), Կոս կղզին (Kos), Սանտորինին (Santorini), Միկոնոս կղզին (Mykonos), Պելոպոնեսը (Peloponnese), Զակինֆ կղզին (Zakynthos):

 

Ամրագրել շրջագայություն դեպի Հունաստան կարող եք մեզ մոտ.

հեռ.՝  010-320600

 

Կլիման

Կլիման բարեխառն միջերկրյածովյան է, երկրի կենտրոնական մասի լեռնային շրջաններում՝ բարեխառն-մայրցամաքային:

Հանգստի սեզոնի սկիզբը՝ մայիս ամիսն է: Ամռանը օդի ջերմաստիճանը կարող է հասնել 32-34 աստիճան, սակայն բարեխառն ու խոնավ կլիմայի շնորհիվ այն հեշտ տանելի է: Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսը: Ձմռանը սովորաբար անձրևում է, հազվադեպ՝ ձյուն գալիս:

 

Հունական խոհանոցը

Հունական խոհանոցը բնորոշվում է լայն բազմազանությամբ: Ավանդական հունական արտադրանքներն են ՝ ձիթապտուղը, ֆետա պանիրը, ծովամթերքները և, իհարկե, գինին: Տեղական խոհանոցի համար բնորոշ են նաև բանջարեղենը, ձուկը, սակայն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գառան և հորթի միսը, պատրաստված շշի և ածուխի վրա: Կերակրատեսակների մեջ առատ օգտագործվում են կիտրոնը, ձիթայուղը և համեմունքները:

Հունական գրեթե ցանկացած սրճարանում և ռեստորանում կարելի է պատվիրել էլլինիկոս կաֆես -ը, այլ կերպ ասած՝ հունական սուրճը:

 

Աշխարհագրական դիրքը

Հունաստանի Հանրապետությունը տեղակայված է Բալկանյան թերակղզու հարավ-արևմուտքում, որը հույները անվանում են նաև Էմոս թերակղզի, և նրան շրջապատող կղզիների վրա: Կղզիները, որոնք գրեթե 2000 են, կազմում են երկրի 1/5 մասը: Կղզիներից հայտնիներն են Կրետեն, Ռոդոսը և Կոսը:

Երկիրը սահմանակից է Միջերկրական ծովի հետ, այդ թվում նաև Էգեյան և Հոնիական ծովերի, իսկ Կրետե կղզին հարավից՝ Լիբիական ծովի հետ:

 

Լեզուն և կրոնը

Հունաստանի բնակչության գրեթե 95 %-ը ուղղափառ քրիստոնեություն են դավանում: Երկրում խոսում են նոր հունարենով, իսկ օտարերկրյա այցելուների հետ՝ անգլերեն և գերմաներեն լեզուներով:

 

Բնակչությունը

Հունաստանի բնակչությունը կազմում է մոտ 10,6 մլն մարդ, որից 98 %-ը հույներ են: